Արտաքին 3 տարի առաջ - 19:30 13-05-2023

ԱՄՆ-ն շարունակում է իր իրավասությունը այլ երկրների վրա տարածելու փորձերը. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է՝ ԱՄՆ-ն Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է իր իրավասությունը այլ երկրների վրա տարածելու փորձերը, և դա չի կարելի հանդուրժել։

Ինչպես փոխանցում է ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևն ասել է Սանկտ Պետերբուրգի XI միջազգային իրավական ֆորումի լիագումար նիստում իր ունեցած ելույթի ժամանակ։

Մեդվեդևն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների այդ փորձերի դեմ պետք է պայքարի ողջ քաղաքակիրթ համաշխարհային հանրությունը։

«Ակնհայտ է, որ որոշ պետություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և նրա մի շարք ամենակատաղի կողմնակիցները, կշարունակեն փորձերը, ի հեճուկս միջազգային իրավունքի սկզբունքների, տարածելու իրենց ազգային իրավասությունը օտարերկրյա պետությունների, ինչպես նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա: Խոստովանենք, սա այլևս չի կարելի հանդուրժել, և դրա համար պետք է պայքարի ողջ քաղաքակիրթ համաշխարհային հանրությունը, որքան էլ դա դժվար լինի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան