Ներքին 3 տարի առաջ - 17:58 13-05-2023

Քաղաքացին «կլինիկական մահ» ախտորոշմամբ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց․ ԲԿ պարզաբանումը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն արձագանքել է քաղաքացու վերակենդանացման մասին լուրին և հայտարարություն է տարածել․

«Ի պատասխան «Առեղծվածային դեպք Երևանում. Դատաբժիշկն արձանագրել է տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկներն էլ վերակենդանացրել են նրան» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ մայիսի 12 -ին, ժամը 15:40-ի սահմաններում, Երևանի խնամքի կենտրոններից մեկից շտապ օգնությունը «կլինիկական մահ» նախնական ախտորոշմամբ, անմիջապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է բերել մի քաղաքացու։

Մեր կլինիկայում կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներն` ընդլայնված ծավալով, գրագետ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել բուժառուի կարևոր կենսական ցուցանիշները։ Նա հոսպիտալացվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում»,-ասված է ԲԿ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Գ. Շամշյանը հայտնել էր, որ խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատները կգնային հիվանդանոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է, եւ բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»