Ներքին 3 տարի առաջ - 16:17 13-05-2023

Ես իր հետ բանավիճելու բան չունեմ․ Զարուհի Բաթոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

«Մենք չունեինք որևէ օրենսդրությամբ ո՛չ սեռական ոտնձգության սահմանումը, ո՛չ էլ դրա արգելքը։ Կառավարության և ՀԿ-ների հետ համագործակցությամբ աշխատել ենք այդ ուղղությամբ, որպեսզի այն արգելվի աշխատավայրում, աշխատանքային հարաբերություններում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրւյցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ ընդունած օրենքին, որում ասվում է, որ այսուհետ Հայաստանում օրենքով կարգելվի սեռական ոտնձգությունն աշխատավայրում։

Անդրադառնալով քննադատություններին, թե ինչու է հատկապես աշխատավայրում բռնությունն ու սեռական ոտնձգությունն արգելվում, Բաթոյանն ասաց, որ իրականում իրենք «Աշխատանքային օրենսգիրքն» էին փոխում։

««Աշխատանքային օրենսգրքում» լայնածավալ փոփոխություններ ենք կատարել, այդ թվում՝ սա ենք առաջարկել քննարկել։ Հիմնավորումն այն է, որ աշխատանքային միջավայրն այն միջավայրն է, որը կարող է ազդել մարդու որոշումների վրա, ինչպես նաև մարդը կարող է կախվածության մեջ լինել, այդ թվում՝ տնտեսական կախվածության, հատկապես գործատու-աշխատող չնորմավորված հարբերություններն են, որ կարող են հարցականի տակ դնել մարդու աշխատանքը, աշխատանքային հնարավորությունը և առաջխաղացումը։ Ի վերջո, մարդն այդտեղ է, որ շատ ավելի խոցելի է, ու այդ ամենն ազդում է իր որոշումների վրա։ Սա ամենևին չի նշանակում, որ բռնությունը կամ սեռական ոտնձգությունը որևէ այլ վայրում խրախուսելի է։ Միգուցե այդ առումով ևս անհրաժեշտ կլինի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, բայց որոշ բաներ արդեն «Քրեական օրենսգիրքը» սահմանում է։ Ամեն դեպքում, այո՛, պետք է մտածենք, թե ինչ օրենսդրական բացեր ունենք»։

Անդրադառնալով Oragir.News-ի հետ զրույցում ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծի վերաբերյալ դրա հեղինակներին հեռուստաբանավեճի հրավիրելուն՝ Բաթոյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել նրա ասածները։

«Ճիշտն ասած՝ ո՛չ, թույլ տվեք, որ ես ո՛չ իր ասածները մեկնաբանեմ, ո՛չ էլ բանավիճեմ։ Ես իր հետ բանավիճելու բան չունեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում