Ներքին 3 տարի առաջ - 19:07 12-05-2023

21 բուժառու դեռ սպասում է․ 9-ի տեղափոխումը Բաքուն օգտագործեց քարոզչական նպատակով

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախից ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը:

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանն ասաց, որ ծանր վիճակում գտնվող 21 բուժառու դեռ սպասում է տեղափոխման հնարավորությանը։

«Նրանք գտնվում են մեր բժիշկների վերահսկողության տակ։ Նրանց տեղափոխման հնարավորության մասին առայժմ չենք կարող խոսել, թարմ տեղեկատվություն լինելու դեպքում՝ պաշտոնապես կհայտնենք»։

Նշենք, որ ադրբեջանցիները 9 բուժառուների տեղափոխման փաստն հերթական անգամ օգտագործել էին քարոզչական նպատակներով։ Նրանք նկարահանել են թե ինչպես են ստուգում բուժառուների ու բժիշկների անձնագրերը ու տարածել տեսանյութը՝ ցանկություն ունենալով ցույց տալ, թե ճանապարհը բաց է։ Շտապօգնության մեքենաները կանգնեցվել են նաև հետդարձի ճանապարհին, նկարահանել են մեքենաները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում