Արտաքին 3 տարի առաջ - 15:45 12-05-2023

Բաքուն մեղադրում է Երևանին խաղաղության պայմանագրի բանակցությունները «խոչընդոտելու մեջ»

Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան մեղադրել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին սեփական երկրի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի համար։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Գաֆարովան ասել է այսօր՝ մեջլիսի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Գաֆարովան նշել է, թե, իբր «հայկական կողմը սադրանք է իրականացրել Ադրբեջանի դեմ»։ Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը միջադեպի հետևանքով ունի մեկ սպանված և մեկ վիրավոր։

Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանին մեղադրել է «խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները խոչընդոտելու մեջ»։

«Սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս սադրանքի հիմնական նպատակը ընթացող խաղաղության բանակցությունները խոչընդոտելն է»,- ասել է նա։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով