Արտաքին 3 տարի առաջ - 15:00 12-05-2023

Ռուսաստանն առաջարկում է Վրաստանին գործարք կնքել սատանայի հետ. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանի վերաբերյալ Ռուսաստանի վերջին որոշումների և դրան վրացական իշխանությունների դրական արձագանքի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոյի հայտարարությանը։

«Ռուսաստանը Վրաստանին առաջարկում է պայմանագիր կնքել սատանայի հետ, և սատանայի հետ գործարքի դեպքում, ինչպես գիտեք, սատանան հաղթում է», - ասել է Նիկոլենկոն։

Ուկրաինացի պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների կուրսը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20%-ի օկուպացիայի, սողացող «սահմանազերծման», Վրաստանի քաղաքացիների առևանգման, օկուպացված տարածքներում մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարման և Վրաստանը ՌԴ քաղաքացիներով լցնելու ֆոնին։ Նրա համոզմամբ՝ Կրեմլը զիջումներ է ստանում՝ պատասխանատվություն չկրելով Վրաստանի ժողովրդի պատճառած վշտի համար։

Նիկոլենկոն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ պաշտոնական Կիևը Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու և այդ երկրի հետ ավիահաղորդակցություն վերականգնելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը դիտարկում է որպես քաղաքական փոխհատուցում՝ Վրաստանի ներկայիս իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու և եվրաինտեգրման գործընթացը դանդաղեցնելու համար։

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ միևնույն ժամանակ Վրաստանի կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը սինխրոնիզացնել ԵՄ քաղաքականության հետ և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կմերժեն Վրաստանի հետագա եվրոպական ընթացքը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, մայիսի 10-ին Ռուսաստանի Դաշնությա նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագրեր է հրապարակել, որոնցով չեղարկել էր Վրաստանի հետ վիզային ռեժիմը և թույլատրել ուղիղ չվերթների վերականգնումը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անընդունլի էր համարել Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման և ուղիղ չվերթների վերականգնման որոշումը, մինչդեռ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել էր, որ սա դրական որոշում է, իսկ թռիչքները առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են կազմում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը