Ներքին 3 տարի առաջ - 11:35 12-05-2023

Երևանցիների ուշադրությունը իր արդյունքը շուտով տալու է․ Մեսրոպ Առաքելյանը՝ քաղաքապետարանի հնարավոր չարաշահումների մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման հնարավոր չարաշահման մասին․

«Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման հնարավոր չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել։

2022թ․ հունիսին անցկացվել է մրցույթ 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար, մեկ տրոլեյբուսի գինը 138.560.000 դրամ՝ 337.000 դոլար։

Եվ ահա, 2023թ․ ապրիլին ընթացքի մեջ է նոր մրցույթ ևս 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար նույն 138.560.000 դրամ գնով, որը սակայն կազմում է արդեն 358.000 դոլար՝ 21.000 դոլարով ավելի։

Արդյունքում քաղաքապետարանը նախատեսում է 21.000 դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել, որն առերևույթ առաջացնում է բյուջետային միջոցների ավելի քան 300.000 դոլարի վատնում։

Իհարկե, չեմ հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը, բայց երևանցիների ուշադրությունը իր արդյունքը շուտով տալու է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան