Ներքին 3 տարի առաջ - 22:09 11-05-2023

Ադրբեջանը կոպտագույնս խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիայի դրույթները

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից պահանջել եմ, որ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակ բացած Ադրբեջանի զինված ուժերի հակաիրավական գործողություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Այսօր՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:

Այս հանցավոր գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Հերթական անգամ թիրախավորելով մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողներին և շտապօգնության մեքենան՝ Ադրբեջանը կոպտագույնս խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիայի դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություն եմ ուղարկել ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին՝ ահազանգելով դեպքի մասին և ակնկալելով հանդես գալ հասցեական և կոնկրետ հրապարակային հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման առնչությամբ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում