Արտաքին 3 տարի առաջ - 22:00 11-05-2023

Թրամփը կրկին վստահեցրել է, որ 24 ժամում կկարգավորի ուկրաինական հակամարտությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով հավակնում է մասնակցել նաև հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, հերթական անգամ հայտարարել է,որ ինքը կարող է 24 ժամում վերջ տալ Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Այս մասին Թրամփն ասել է ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ եթե ինքը նորից նորից դառնա ԱՄՆ նախագահ, ապա հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներն ունեն իրենց թույլ և ուժեղ կողմերը, և իրեն կհաջողվի 24 ժամում վերջ տալ հակամարտությանը։

Վերջինս հերթական անգամ նշել է, որ Պուտինը շատ խելացի է։ Միևնույն ժամանակ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանի նախագահը լուրջ սխալ է թույլ տվել՝ ռազմական գործողություն սկսելով Ուկրաինայում։

Թրամփը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե 2022 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում ինքը լիներ, ապա Պուտինը Ուկրաինայում պատերազմ չէր սկսի։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել էր, որ ի վիճակի է լուծել ուկրաինական հակամարտությունը ընդամենը 24 ժամում։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականներին, սակայն 2020 թվականի ընտրություններում չի կարողացել վերընտրվել։ Միևնույն ժամանակ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաև 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող