Ներքին 3 տարի առաջ - 20:38 11-05-2023

Բեկորային վնասվածքներ ունեն. մանրամասներ՝ Սոթքում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից

Գեղարքունիքի մարզի դիրքերում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողներից 1-ը Վարդենիսի հոսպիտալում է, մյուս վիրավորներին տեղափոխել են Երևան՝ զինվորական հոսպիտալ:

Oragir.News-ի թղթակիցը հայտնում է, որ Վարդենիսի հոսպիտալում գտնվող զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորում է ստացել ազդրի հատվածում:

ՊՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավոր զինծառայողներից 2-ը Երևանում են, 1-ը՝ Մարտունի ԲԿ-ում. «Նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում: Երևան տեղափոխված վիրավորներից մեկը բեկորային վնասվածք ունի ձախ ծնկի և աջ ձեռքի արմունկի հատվածում, մյուս զինվորն էլ դեմքի շրջանում է վիրավորում ստացել, տեղափոխել են դիմածնոտային բաժանմունք...»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Թշնամին Ժամը 17:10-ի սահմաններում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ: Թշնամին կրակել է Սոթք, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում