Արտաքին 3 տարի առաջ - 18:00 11-05-2023

Էրդողանի գլխավոր մրցակիցը խոստանում է 180 աստիճանով շրջել երկրի արտաքին քաղաքականությունը

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ եթե ինքը և իր գլխավորած վեց կուսակցությունների դաշինքը հաղթեն կիրակի օրը կայանալիք համապետական ընտրություններում, ապա արտաքին քաղաքական հարցերում ամբողջովին կշրջվեն դեպի արևմուտք։ Այս մասին Քըլըչդարօղլուն ասել է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Քըլըչդարօղլուն խոստանում է իրականացնել բնակչության ձգտումը դեպի ժողովրդավարություն։ Նա միևնույն ժամանակ նշում է, որ դա ամենամեծ փոփոխությունն է լինելու, որը կտեսնեն ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ողջ աշխարհում։ «Մենք 180 աստիճանով կշրջենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Մենք մեր երկիր կբերենք բոլոր ժողովրդավարական կանոնները, որոնք սահմանում է Եվրամիությունը»,- նշում է նա՝ միևնույն ժամանակ խոստանալով վերադառնալ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններին։

Ընդդիմադիր գործիչն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը հայտ է ներկայացրել նաև Եվրամիությանն անդամակցելու համար։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ՝ նշելով, որ ճիշտ չի համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

«Հետևաբար, մենք կշրջվենք դեպի Արևմուտք և դեպի արևմտյան քաղաքակրթություն: Իհարկե, մենք կցանկանայինք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Մենք այնտեղ աշխատում են բազմաթիվ գործարարներ: Բայց մենք ճիշտ չենք համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, և մենք չենք կարող ընդունել դա»,- հայտարարել է նա։

Քեմալ Քըլըչդարօղլուն հավելել է, որ ընդդիմադիր Ազգ դաշինքի անդամ կուսակցությունների առաջնորդները համաձայնեցրել են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք պետք է ձեռք բերվեն այս շրջանակային համաձայնագրի շրջանակներում, և իրենք անշուշտ կիրականացնեն դրանք։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի