Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:04 11-05-2023

Գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում կստանա 737 000, «գերազանց»-ի դեպքում՝ 923 000 դրամ. Պապիկյան

Պաշտպանության նախարարությունը սահմանեց զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։

«Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը կստանա «բավարար», «լավ» կամ «գերազանց» գնահատական։ Զինծառայողը մասնագիտական գիտելիքների կամ ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանի դեպքում ստանում է անբավարար, 30-ից-34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, իսկ 45-ից ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ գերազանց»։

Ինչ վերաբերում է հավելավճարների չափերին, «գերազանց» ստացող սպաները կստանան 470 000 դրամ, «լավ» ստացողերը` 420 000, «բավարար» ստացողները` 230 000 դրամ հավելավճար։

Զինվորական մյուս կազմերը «գերազանցի» դեպքում կստանան` 395 000 դրամ, «լավի» դեպքում` 345 000, «բավարարի» դեպքում` 205 000 դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սպայական կազմից «գերազանց» ստացողը, եթե ստանում է 350 հազար դրամ, ատեստավորման դեպքում կստանա 700 հազար դրամ, եթե ստանում է 400 հազար՝ կստանա 800 հազար դրամ։

Սուրեն Պապիկյանն ավելի մանրամասնեց. դիցուք, շարքային կազմը ատեստավորման «բավարար» գնահատական ստանալու պարագայում, մարտական հերթապահությունը ներառյալ, կստանա 321 հազար 910 դրամ, «լավ»-ի դեպքում՝ 439 հազար 910 դրամ, «գերազանց»-ի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։

«Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է, ունենք ավելի ցածր կոդեր։ Օրինակ՝ գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, իսկ «գերազանց»-ի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»,- հավելեց նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում