Ներքին 3 տարի առաջ - 23:26 10-05-2023

Ով է Երևան քաղաքի տրանսպորտի վարչության նոր պետը

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարան հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց շնորհավորել Վազգեն Հարությունյանին, որը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ Վազգեն Հարությունյանը «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն է եղել։

«Ոլորտային մոտ կառույցներ են՝ տրանսպորտային երթևեկություն և ավտոկայանատեղերի կազմակերպում, ոլորտի հետ բավականին սերտ առնչություն ունեցող այլ կառույցից տեղափոխվել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնին»։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը հաճախակի է պետեր փոխում քաղաքապետարանից արձագանքեցին, որ մենք հիմքեր չունենք նման եզրակացության համար։

«Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը Հայկ Սարգսյանն էր, ով բավականին երկար ժամանակ եղել է այդ պաշտոնին։ Հայկ Սարգսյանը նախկինում եղել է նույն վարչության պետի տեղակալ, հետո պետի տեղակալի պաշտոնին տեղափոխեցին Վազգեն Հարությունյանին, որը ի սկզբանե տրանսպորտի վարչությունում է աշխատել, հետո զբաղեցրել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը և հետո վերադարձել վարչություն պետի պաշտոնում»,- փոխանցեցին քաղաքապետարանից

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան