Ներքին 3 տարի առաջ - 19:27 09-05-2023

Դու դժգույն ու անշուք չես, քեզ էդպիսին դարձրին՝ թշնամու մոտ պատանդ թողնելով․ «Որդիների կանչ» ՀԿ

Ճակատամարտում հաղթում է նա, ով վճռական տրամադրված է այն հաղթել, գրում է «Որդիների կանչ» ՀԿ-ն:

«Մենք ԴԵՌ չենք պարտվել, մենք մի նոր պայքար ունենք սկսելու, մենք շա՜տ քիչ ժամանակ ունենք կրթվելու, հզորանալու, հզորացնելու բանակն ու կրկին մարտի դուրս գալու…անգամ այդ «շատ քիչ»-ն էլ չունենք։

Դուրս ենք գալու այս անգամ ավելի վճռական ու ավելի վրեժի ծարավով անհագ։ Չէ՞ որ մենք ունենք 1 Վրեժ և 1 Հայրենիք։
ԽՈՍՏԱՆՈՒՄ ենք ամեն հնարավոր և անհնար բան անել, որպեսզի քեզ հետ բերենք մեր գեղեցկուհի, մեր հույսի ու լույսի քաղաք՝ ՇՈՒՇԻ…

Չէ, դու դժգույն ու անշուք չես, քեզ էդպիսին դարձրին թշնամու մոտ պատանդ թողնելով…

Շուշիի համար մղվող մարտերում քաջաբար նահատակվել են՝ Հակոբ Եղիազարյանը, Գևորգ Ավդիխանյանը, Արամ Թորոսյանը, Գոռ Սարգսյանը և էլի ու էլի շատ քաջեր…

Տղերք ջա՜ն, ՇՈՒՇԻՆ ՄԻՇՏ ՄԵՐՆ Է ու ՄԵՐՆ ԷԼ ԿՄՆԱ։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, մի օր կրկին մենք կվերադառնանք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով