Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:55 09-05-2023

Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ժամանակը կգա, կերևա՝ ով է դավաճան. Քյարամյան

Երևի 4-5 անգամ ընդունել ենք, իրավական հարթության մեջ բոլոր հարցերը քննարկվել են։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչկան կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չի ընդունել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին։

«Ուղղակի մեր հարգարժան ծնողները երբեմն դուրս են գալիս իրավական դաշտից, վիրավորում են նախաքննական մարմնին»,-ասաց նա:

Հարցին` վարչապետը դավաճան կոչվելուց չի վախենում, ինքը, որպես քաղաքական թիմի անդամ, վախենո՞ւմ է, Քյարամյանը պատասխանեց.

«Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ժամանակը կգա, կերևա՝ ով է դավաճան, ով է փոքրոգի, գումարով կամ այլ շահերով տոգորված հարցեր տվող»։

Անդրադառնալով 5-րդ շարասյան առկայության մասին հարցին, Քյարամյանն ասաց. «5-րդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա: Եվ այդ 5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, գործերի մի մասն արդեն լուծվել է: Մի մասը հանրայնացվել է, մի մասը նախաքննական շահից ելնելով դեռևս չի հանրայնացվել: Բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով, ինչի պատճառով մենք պարտվեցինք և այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեց և ոնց ավարտվեց: Ես դա ձեզ խոստանում եմ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում