Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:38 05-05-2023

Չոր նավահանգստի մտքի հեղինակը Գյումրիում դասախոսություն է կարդացել

Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում էին։ Նախարարն ու պատգամավորը շրջել են համալսարանում, զրուցել ուսանողների հետ։



Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ուսանողներին է ներկայացրել «Աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում» թեմայով բաց դասախոսություն՝ կարևորելով աշխատանքի արտադրողականության բարձրացման անհրաժեշտությունը։ Քերոբյանը ներկայացրել է երկրի տնտեսական աճի ապահովման գործում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները։



Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև Գյումրիում «Չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը։ Նախարարի և պատգամավորի հետ հանդիպումն անցավ հարց ու պատասխանի մթնոլորտում, որտեղ Վահան Քերոբյանը և Դավիթ Առուշանյանը պատասխանել են հարցադրումներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»