Արտաքին 3 տարի առաջ - 17:00 05-05-2023

Վաշինգտոնյան բանակցությունները ձախողվել են․ հեռու ենք փաստաթուղթ ստորագրելուց

Եթե 4 օր բանակցություններ են ընթանում բավական բարձր մակարդակով, որին մասնակցում է ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարը և ազգային անվտանգության գծով խորհրդականը, բնականաբար, չեն կարող ասել, որ որևէ առաջընթաց չկա։ Դա նշանակում է ձախողում։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Միրզոյան-Բայրամով բանակցությունների շուրջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին։

«Բանականաբար, չեն կարող ասել, որ առաջընթաց չկա, այդ դեպքում դա նախ ԱՄՆ-ի համար ձախողում կլիներ։ Հիմա գլխավոր հարցերն են քննարկվում, բայց քանի որ որևէ հայտարարություն անգամ չի եղել, կարելի ասել կոնկրետ արդյունքներ չկան»։

Նա ընդգծեց, որ հայկական կողմն արդեն բավական լուրջ զիջումների է գնացել, բայց ադրբեջանական կողմն արդեն պահանջում է զիջումներ Հայաստանի տարածքից․

«Խոսքը անկլավների մասին է, փախստականների վերադարձի։ Երբ գոյություն ունեցող կառավարությունը իշխանության էր եկել, Ադրբեջանը բանակցում էր Արցախի մի քանի շրջան վերցնելու համար, խոսքը 7 շրջանների մասին է, իսկ հիմա խոսքը Հայաստանի տարածքները վերցնելու շուրջ են բանակցում։ Քանի որ ունենք թույլ ղեկավարություն, որը պատրաստ է զիջումների գնալ, զիջումների քանակը մեծանալու է, այստեղ ես որևէ լավ բան չեմ տեսնում»։

Նա նաև ընդգծեց, որ կողմերը մոտ չեն որևէ փաստաթղթի ստորագրմանը․

«Այդ հարցը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի որոշելիքն է, այլև այստեղ բավական մեծ տերություններ են խառնված, որոնք իրենց շահերը ունեն։ Եթե իրենք իրենց հարցերը չպարզեն, մենք չենք կարող որևէ բան ստորագրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»