Ներքին 3 տարի առաջ - 09:48 05-05-2023

Աննա Հակոբյանը որոշել է իր օգնականի հորը դարձնել Մատենադարանի տնօրեն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ցանկանում է Մատենադարանի տնօրեն դարձնել իր օգնական Էսթեր Սահակյանի հորը՝ Արծրուն Սահակյանին։

Էսթեր Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի քույրն է։
Ինչ վերաբերում է Արծրուն Սահակյանին, ապա 2019 թվականին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթին էր փորձում մասնակցել, ապա փորձ արեց ԵՊՀ ռեկտորի թեկնածու դառնալու, որը կլեգիտիմացներ Հովհաննես Հովհաննիսյանի ընտրությունը, որովհետև մրցույթին մի թեկնածու կար, բայց պատկերն այնքան ծիծաղելի էր, որ Արծրուն Սահակյանի թեկնածությունը չգրանցվեց։

Oragir.news-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին կանչել է իր մոտ եւ վարչապետի անունից փոխանցել, որ հանկարծ չառաջադրվի Մատենադարանում կայանալիք տնօրենի ընտրությանը։

Նշենք, որ Վահան Տեր-Ղեւոնդյանը 2018 թվականի մարտի 6-ից զբաղեցնում էր Մատենադարանի տնօրենի պաշտոնը 5 տարի ժամկետով։ Այժմ Կարեն Մաթևոսյանը նշանակված է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթ կհայտարարվի, եւ նոր տնօրեն կընտրվի։

Բայց բոլորը գիտեն, որ տնօրեն պետք է դառնա Արծրուն Սահակյանը, հետևաբար, շատ հավանական է, որ կլինեն մեկ թեկնածուով ընտրություններ, այսինքն՝ կլինի քվեարկություն, ոչ թե ընտրություն, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Երևանի պետական համալսարանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով