Արտաքին 3 տարի առաջ - 21:00 04-05-2023

Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան այտարարել է՝ Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։ Այս մասին Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։

Կոլանան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ անհրաժեշտ է տարբերակել հայ-ադրբեջանական հարաբերությունները և Արցախում տիրող իրավիճակը։ Հարցին, թե կարելի է արդյոք պատժամիջոցներ ակնկալել միջանցքը շրջափակող և հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականություն վարող Ադրբեջանի դեմ, ֆրանսիացի պաշտոնյան խուսափել է ուղիղ պատասխանել։ Նա նշել է, որ իրենք աջակցում են երկու երկրների բանակցային ջանքերին։

«Ֆրանսիայի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղ տանող ճանապարհի շրջափակումը պետք է հանվի առանց նախապայմանների, իսկ Ղարաբաղի մուտքը պետք է ազատ և անարգել լինի։ Ես այդ մասին հիշեցրել եմ նախագահ Ալիևին»,- հայտարարել է Կոլոննան:

Դիտարկմանը, թե այդ հիշեցումն ազդեցություն չի ունեցել, նախարարը պատասխանել է. «Այդպես է, բայց դա ընթացող բանակցությունների նպատակն է։ Մեր և միջազգային հանրության նպատակն է, որ դեպի խաղաղ բանակցություններ տանող ճանապարհը շարունակվի, այդ թվում` բանակցություններն այն մասին, թե ինչ է հասկացվում Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ և երաշխիքներ ասելիս»։

Նա հայտնել է, որ մայիսին նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ քննարկումներ: Ֆրանսիացի պաշտոնյան միևնույն ժամանակ հավանական է համարել հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։

Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքով՝` Ֆրանսիան երկար ժամանակ աջակցում է երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին։ «Երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերով անցյալ աշնանը կազմակերպվեց Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը թույլ տվեց երկու երկրներին հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Կոլոնան նախորդ շաբաթ տարածաշրջանային այցով ժամանել էր Հայաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան