Ներքին 3 տարի առաջ - 19:30 04-05-2023

Անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանները անհայտ առարկայի միջոցով. ՔԿ

2023 թ․ մայիսի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 03-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները անհայտ առարկայի միջոցով՝ իր կարծիքով օդաճնշիչ ատրճանակով։ Արդյունքում կրթահամալիրին պատճառել է գույքային վնաս:

ՔԿ-ից հայտնում են, որ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում 22 վնասվածք է հայտնաբերվել կրթահամալիրի պատերին և լուսամուտներին։ Դեպքի վայրում հրազենային կրակոցների, մետաղական փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

Քննչական և վարութային գործողություններ են կատարվում պարզելու կատարվածի հանգամանքները, հանցագործության հնարավոր գործիքը, ինչպես նաև՝ հայտնաբերելու առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց։

Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»