Ներքին 3 տարի առաջ - 15:45 04-05-2023

Նախնական տվյալներով Շիրակի մարզում ցրտահարության դեպքեր չեն արձանագրվել

Երեկ Շիրակի մարզում տեղացած առատ ձյունը Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում էական վնասներ չի հասցրել։

Աշոցքի բնակիչներն ասում են, որ դեռևս չէին էլ սկսել վարուցանքի հիմնական աշխատանքները, որովհետև այս տարածաշրջանում գարունը գալիս է մայիսի վերջերից և հետևաբար վարուցանքի համար ճշգրիտ ժամանակահատվածը հենց այդ հատվածն է։

Պատկերը նաև նույնն է Ամասիայաում, բայց դարձյալ մարդկանց մտահոգությունները շատ են, որովհետև ցանած բերքը մեկ երաշտն է փչացնում, մեկ կարկուտը։

Oragir.News-ին Շիրակի մարզպետի աշխատակազմից փոխանցեցին, որ նախնական տվյալներով դեռևս չկան ցրտահարման վերաբերյալ տվյալներ, բայց վերջնական մի քանի օրից պարզ կլինի, թե ինչ վնասներ են կրել գյուղացիական տնտեսությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան