Ներքին 3 տարի առաջ - 12:29 04-05-2023

Կառավարությունը վաճառում է ՊՆ-ի պատվերները կատարող «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում որոշեց մասնավորեցնել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

Նշենք, որ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն նախկինում ՊՆ պատվերներով իրականացրել է տեխնիկայի նորոգման և արդիականացման աշխատանքներ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ՊՆ-ն եկել է եզրահանգման, որ «Ավտոմատիկան» չի համապատասխանում պահանջներին:

Հաշվի առնելով նշվածը՝ ՊՆ-ն առաջարկել էր «Ավտոմատիկա» ընկերության պետական սեփականություն հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերի կա¬ռա¬վարման լիազորությունը վերապահել Պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում մասնավորեցման նպատակով:
Պատվերների բացակայության պատճառով ընկերությունը 2015թ. առաջին եռամսյակից սկսած գործունեություն չի իրականացրել:

Չվճարված աշխատավարձերի մասով հարուցված են եղել դատական գործընթացներ, ընկերությունը հոսանքազրկված է եղել, անջատված են եղել կապի միջոցները:

Ընկերության շենք-շինությունների մակերեսը կազմում է 12 997.6 քմ, զբաղեցված հողատարածքը կազմում է 1.977 հա, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն (տարածքում առկա է ԱԻՆ-ին հանձնված անշարժ գույք)։

Նախագծով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու համար, ուղղակի վաճառքի ձևով՝ նախապատվության իրավունքով 445,224.383 հազ. դրամ արժեքով առաջարկվում է ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը՝ «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ընկերության կողմից դրանք ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում բաժնետոմսերը նույն արժեքով կներկայացվի մասնավորեցման դասական աճուրդով մեկնարկային գին սահմանելով 445,224.383 հազ. դրամ:

Նախագծով նախատեսված՝ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը պետք է ուղղվի համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով