Ներքին 3 տարի առաջ - 09:38 04-05-2023

Ինչպես Տիգրան Ավինյանը Խաչատուր Սուքիասյանին մի քանի միլիարդով փոսը գցեց

Ինչպես հայտնի է, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՔՊ-ական օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ջրերը վաղուց մի առվով չեն հոսում։

Եվ այս հարաբերությունները սրվել են Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին, Սուքիասյանը ամեն գնով խանգարում է Ավինյանին՝ փորձելով ապացուցել, որ վերջինս մայրաքաղաքում հեղինակություն չէ։ Բայց Ավինյանն էլ միամիտ չէ, նա այնպիսի «ձիով քայլ» է արել, որ Սուքիասյանը մինչև հիմա «անկյունում լացում է»։

Ավինյանի հանճարեղ ձեռքով Սուքիասյանի Fly one ավիաընկերությունը փաստի առաջ է կանգնել, միլիարդավոր դոլարների կորուստներ ունեցել։

Պատճառն այն է, որ «Նեմեսիս» հուշարձանի բացման պատճառով Թուրքիան արգելել է հայկական ավիաընկերություններին իր տարածքով թռչել երրորդ երկրներ։ Իսկ պատճառը ոչ միայն հուշարձանի բացումն էր, այլև այն, որ դրան մասնակցել է Կառավարության ներկայացուցիչ՝ ի դեմս Ավինյանի։

Այնպես որ շատ հավանական է, որ շուտով Խաչատուր Սուքիասյանը հիմնովին վերանայի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր դիրքորոշումները և սկսի ֆիդայական երգեր երգել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով