Միտք Ներքին 3 տարի առաջ - 14:29 03-05-2023

Խաչատուր Սուքիասյանն ունի իրավունք FlyOne-ի օդանավի մեջ լցնելու ողջ իշխանությանը, տանելու ոչ եվրոպական որևէ վայր

Չավուշօղլուի հայտարարությունից հետո Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու մասին, Խաչատուր Սուքիասյանն ունի բոլոր բարոյական իրավունքները իր FlyOne-ի օդանավի մեջ լցնելու ողջ իշխանությունը՝ իր ղեկավարով հանդերձ, և տանելու, իջեցնելու ոչ եվրոպական որևէ վայրում, ասենք սուբսահարյան գոտում։

Էն իշխանությանը, որը երկրաշարժից հետո մեկ փրկարար ջոկատ Թուրքիա ուղարկելով հրճվանքով կարծում էր, թե այդպես են լուծվում միջպետական հարցերը։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և' հայկական ավիացիային, և' հայկական պետությանը։

Ի դեպ, նույն Խաչատուր Սուքիասյանը կարծիք էր հայտնել, թե շուտով կարող են, ասենք, Կարսից հիվանդներ գալ Հայաստան` բուժվելու. այդպես էր պատկերացնում հայ-թուրքական բարդ հարաբերությունների զարգացումը»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան