Ներքին 3 տարի առաջ - 13:20 03-05-2023

Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի´ լրագրողներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Ազատ լրատվական գործունեությունը կայուն ժողովրդավարության կառուցման հիմնասյունն է, այլակարծության և առողջ բանավեճի ապահովման գրավականը։

Անգնահատելի է բարեխիղճ և արհեստավարժ լրագրողների աշխատանքը՝ ուղղված հանրությանը հուզող խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց հաշվետվողականության երաշխավորմանը։

Միաժամանակ, պրոֆեսիոնալ լրատվական գործունեությունը կարող է ապահովվել միայն էթիկայի կանոնների պահպանման և Ձեր գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման պարագայում։

Չնայած գրանցված առաջընթացին՝ մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2022 թվականի ընթացքում արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման 14 դեպք։ Խնդրահարույց է նաև լրագրողների թիրախավորման դեպքերի առկայությունը։ Այս առումով կարևոր է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված:
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով