Մշակույթ 3 տարի առաջ - 21:41 02-05-2023

Մեզ պետք են նման միջոցառումներ, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել և հանդիպել նոր մշակույթների հետ. իրանցի ռեժիսոր

Արդեն ութ օր է՝ Գյումրիի թատրոնը իր հարկի տակ է հյուրընկալել աշխարհի տարբեր ծայրերից եկած արտիստներին։

«Սև ոչխարը» ներկայացման ռեժիսորը Սինա Քալաշլոն է։ Արադ Էնթեզարը գլխավոր դերակատարն է, պիեսի հեղինակը։ Երկուսն էլ Թեհրանից են և մայիսի 7-ին Գյումրիի միջազգային թատերական փառատոնին են ներկայանալու։

«Մենք երկուսս էլ Իրանից ենք, մեր կարիերան սկսել ենք մոտավորապես նույն ժամանակ: Թեև երկար ժամանակ չէինք աշխատում, հիմա երկուսս էլ միասին աշխատում ենք այս մենախոսական ներկայացման վրա և անհամբեր սպասում ենք Գյումրիի միջազգային փառատոնին՝ ապշեցուցիչ ներկայացում բերելու»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Սինա Քալաշլոն։

Արադ Էնթեզարն էլ ասում է, որ շատ ոգևորված են, որ իրենց բախտ է վիճակվել մասնակցել փառատոնին: Ասում է՝ մենք բախտ ենք ունեցել նախկինում լինել Հայֆեստ փառատոնում, իսկ Գյումրու փառատոնի համար մենք մեծ հույսեր ենք կապում:



«Ընդհանրապես թատրոնը տարբեր մշակույթների հետ կապ հաստատելու իսկապես հետաքրքրաշարժ միջոց է, արվեստը միշտ գտնում է իր ճանապարհը՝ մի կողմ դնելու այնպիսի տարբերություններ, ինչպիսիք են քաղաքականությունը, մշակույթը, լեզուն և այլն: Փառատոններն այս կերպ մեծ դեր են խաղում տարբեր արվեստագետների և հանդիսատեսի ներգրավման համար: Մեզ անպայման պետք են ավելի շատ նման միջոցառումներ, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել և հանդիպել նոր մշակույթների և կապվել նրանց հետ»,-ասում է Արադ Էնթեզարը։

Արադ Էնթեզարի (դերասանի) և ռեժիսոր Սինա Քալաշլոյի հեղինակած այս ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի անգլերեն։ Իրանից Հայաստան եկած երիտասարդ արվեստագետներն ասում են՝մենք չենք վախենում հանդիսատեսին չգոհացնելուց, քանի որ այս ներկայացման մեջ քննարկվող խնդիրը համաշխարհային խնդիր է, որի դեմ պայքարում են շատ երիտասարդներ կամ գոնե տեսել են, թե ինչպես են իրենց շրջապատում պայքարում դրա դեմ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին