Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:20 02-05-2023

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց ընդդիմադիր պատգամավորներ տեսնելիս փոխել հեռուստաալիքը


«Հստակ նարատիվ են փորձում առաջ տանել մեր ընդդիմադիր գործընկերները, կրկին ջղաձգվել են հանդիպումների վայրով պայմանավորված, հիմա դրանով պայմանավորված անընդհատ փորձում են սրել իրավիճակը, էլի գալ, խոսել ծեծված թեմաներից և այդպես շարունակ, ու հետո թողնել ու գնալ»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Խոսելով ընդդիմադիրների ելույթների մասին՝ քարտուղարն ասաց. «Շատ ծիծաղելի է, երբ օրինակ` մի մարդ, ով կերել է մանկատան երեխաների տների փողերը, տպավորություն է, որ բեղ են պահել, որ իրենց չճանաչեն, գալիս է այստեղ և ասում, ով որ թուլացրել է բանակը, նա դավաճան է, պետք է պատժվի, ով պետության հիմքերն է խարխլել, նա պետք է պատժվի, բա դուք այստեղ ինչ գործ ունեք: «Հայաստան» դաշինքի տեքստերը, եթե իրականություն դառնային, իրենք պարզապես ես չգիտեմ՝ որտեղ էին լինելու, այստեղ հաստատ չէին լինելու: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն արդեն սարքել է սովորություն, գալիս է այստեղ ու հայտարարում է՝ Հայաստանի իշխանությունները հող են նախապատրաստել Ադրբեջանի ագրեսիայի համար: Այսպիսի արտահայտություն անողը պետք է մինիմում ադրբեջանական ազգանունով լիներ, հայկական չէ: Մտածեք, նոր խոսեք»:

Հովհաննիսյանի խոսքով՝ տպավորություն է, որ ընդդիմադիրները գալիս են ԱԺ ամբիոն և ինչ ուզում խոսում են. «Ինչ մտքներին փչում է, գալիս են այստեղ խոսում են, ես մեր քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս, երբ ընդդիմադիր պատգամավորներ եք տեսնում ձեր հեռուստաէկրաններին, պարզապես փոխեք հեռուստաալիքը և հանգիստ շարունակեք ձեր կյանքը, որովհետև ստի և կեղծիքի չափաբաժինը չափազանց մեծ է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի