Ներքին 3 տարի առաջ - 20:23 02-05-2023

Թագուհի Թովմասյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերները

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմով հանդիպումներ է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի եւ նրա աշխատակազմի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերի, ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարի` քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովի հետ:

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարեւորագույն հարցեր:

Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով 120.000 հայ փաստացի գտնվում է պատանդի կարգավիճակում, զրկված է կյանքի, ազատ տեղաշարժի, առողջության, կրթության իրավունքներից, որոնք երաշխավորված են միջազգային մի շարք կոնվենցիաներով եւ փաստաթղթերով: Նա նշել է, որ այդ իրավիճակում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը դարձել է հրատապ անհրաժեշտություն, որը հնարավորություն կտա փրկել շրջափակման մեջ հայտնված 120.000 մարդու կյանք:

Իր խոսքում, ի թիվս այլ անվտանգային հարցերի, պատգամավորը հիշատակել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին, որոնց հետեւանքով Սոթքի 800 աշխատակից 1 շաբաթից ավելի հարկադիր պարապուրդի մեջ է հայտնվել:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի մասին` իր խոսքում մատնանշելով մարդկանց` շարունակ խախտվող իրավունքները:

Հանդիպումների մասնակիցները շոշափել են բոլոր կարեւորագույն թեմաները, որոնց մասով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիմը պարբերաբար զեկույցներ է պատրաստում, ուղարկում միջազգային բոլոր գործընկերներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում