Ներքին 3 տարի առաջ - 15:46 02-05-2023

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանի ՏԻՄ ընտրություններում


Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով՝ ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանում ապրիլի 29-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: ՀՀ ԿԸՀ պատվիրակության կազմում եղել են գերատեսչության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը և արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։

ԿԸՀ-ից հայտնում են, որ 12 երկրներից ժամանած ընտրական վարչարարության մարմինների ներկայացուցիչները նախքան քվեարկության մեկնարկը հանդիպել են Վրաստանի ԿԸՀ նախագահ Գեորգի Կալանդարիշվիլիի հետ, ով անձամբ է ներկայացրել տեղեկություններ՝ ընտրական օրենսդրության փոփոխությունների, ընտրությունների նախապատրաստման աշխատանքների, ինչպես նաև այս ընտրություններում նոր տեխնոլոգիաների մասշտաբային կիրառման վերաբերյալ:

Կալանդարիշվիլիի խոսքով՝ այս ընտրությունները հսկայական նշանակություն ունեն, քանի որ առաջին անգամ զանգվածաբար օգտագործվել են էլեկտրոնային տեխնոլոգիաները, և Ընտրական վարչարարության համար սա փորձարկում է 2024 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ։

Վրաստանի ԿԸՀ-ն նախաձեռնել է նոր ժամանակակից ստանդարտներով թվային գործընթացների ներդնում ընտրական գործընթացներում։ ՏԻՄ ընտրությունների համար ձևավորվել էին 164 ընտրական տեղամաս, որոնցից 117-ում ընտրողների նույնականացումը, քվեարկությունը և քվեաթերթիկների հաշվարկը իրականացվել է տեխնիկական սարքավորումներով:

Դիտորդական առաքելության ընթացքում ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել նաև գործընկերների հետ կիսվել Հայաստանում 2017 թվականից կիրառվող ընտրողների գրանցումը և նույնականացումը էլեկտրոնային եղանակով իրականացնող տեխնիկական սարքավերումների կիրառման հաջող փորձով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան