Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:03 02-05-2023

Տիկին Գալստյան, ձեր ելույթը բովանդակազուրկ է, անիմաստ եմ համարում ժամանակ վատնել. Անդրեասյան

Կուզեի այստեղ ժամանակը ծախսել բովանդակային քննարկումների վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով քննարկման ժամանակ հնչած ելույթներին։

Նա կոնկրետ դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ ասելով. «Տիկին Գալստյան, չեմ անդրադառնա ձեր ելույթին։ Կարծում եմ՝ ձեր ելույթը բոնադակազուրկ է մեղադրանքների իմաստով, ուղղակի անիմաստ եմ համարում ժամանակ վատնել նույն ոճի ու տրամաբանության մեջ պատասխանելու համար։ Թույլ չտվեցի անդրադառնալ «ազգայինին», կարծում էի՝ ուղղակի ի ցույց կդնեմ, որ չեք կարդացել օրենքը և չեք տեսել, որ «ազգային» բառի հետ ոչինչ չի լինում, ինչպես և «ազգային» գործունեության հետ։ Թույլ տվեք այսքանով սահմանափակվեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան