Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:30 02-05-2023

Վաշինգտոնում շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Վաշինգտոնում շարունակվում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նշենք, որ նախօրեին կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Ավելի ուշ Միրզոյանը և Բայրամովը երկկողմ հանդիպում էին ունեցել։

Բանակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է հաջորդ շաբաթ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի հարցով բանակցությունների հերթական փուլի անցկացմանը՝ փորձելով հաղթահարել տարաձայնությունները և մշակել «ճանապարհային քարտեզ» խաղաղության համար:

Ադրբեջանական լրատվամիջոցը դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնել էր, որ եթե Վաշինգտոնի բանակցություններում հաջողվի մշակել խաղաղության «ճանապարհային քարտեզ», ապա Եվրոպան կավարտի աշխատանքը՝ մի քանի շաբաթվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու համար ընդունելով Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում