Արտաքին 3 տարի առաջ - 22:00 01-05-2023

Էրդողանը վստահ է, որ հաղթելու է նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ հաղթելու է առաջիկա նախագահական ընտրություններում։ Այս մասին Էրդողանն ասել է թուրքական պետական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Էրդողանը շեշտել է, որ հարցումների համաձայն, խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը առաջատար է։

«Մենք մայիսի 14-ին հաղթանակի ճանապարհին ենք, այս մասին մեզ ասում են հրապարակների տվյալները։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ մենք նույնպես առաջատարն ենք», - ասել է նա։

Թուրք վերլուծաբանները չեն բացառում, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան երկու փուլով, քանի որ հասարակական կարծիքի հարցումները դեռ չեն բացահայտում ակնհայտ ֆավորիտ: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների առնվազն 50%-ը՝ գումարած 1 ձայն։ Շատ փորձագետներ նման արդյունքը քիչ հավանական են համարում։ Այս դեպքում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։ Առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն հաղթող կճանաչվի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով