Արտաքին 3 տարի առաջ - 13:00 01-05-2023

Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու անհրաժեշտությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ալիևը պնդել է, թե, իբր Լաչինի միջանցքի սկզբնամասում ցամաքային անցակետի տեղադրումն իրականացվել է «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր նորմերին համապատասխան»։ Նրա խոսքով՝ անցակետի նտեղադրման նպատակը «ոչ թե երթևեկությունը սահմանափակելն է, այլ ավելի շուտ հսկողություն ապահովելը», և «այս կետով անցումն արդեն իրականացվում է»։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Արցախի բնակչության իրավունքները կապահովվեն երկրի սահմանադրության և այն միջազգային պայմանագրերի համաձայն, որոնց կողմ է Բաքուն։

Վերջինս նաև հայտնել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, և հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու և հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ: Նրա խոսքով՝ այդ համատեքստում Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է 5 սկզբունք՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորությունը՝ նշելով, որ այս հարցում ԱՄՆ-ի աջակցությունը կշարունակվի։ Նա ասել է, որ հավատում է խաղաղության հասնելու հնարավորությանը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցի ընթացքում խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ, նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Բլինքենը նաև ընդգծել է Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու անհրաժեշտությունը։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող