Արտաքին 3 տարի առաջ - 23:00 29-04-2023

Ռուսաստանի Դաշնության համար Լեհաստանը չպետք է գոյություն ունենա. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Լեհաստանը չպետք է գոյություն ունենա Ռուսաստանի Դաշնության համար։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Մեդվեդևը շեշտել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների պահպանման պատճառ չկա։ «Ես Լեհաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները պահպանելու պատճառ չեմ տեսնում»,- գրել է նա:

Ռուս պաշտոնյան իր գրառումը կատարել է անգլերենով, իսկ ավելի ուշ՝ հավելել է նաև լեհերեն տարբերակը:

Նշենք, որ Լեհաստանի իշխանության ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ այսօր ժամանել են Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի շենք՝ պահանջելով ազատել շենքը։ Ռուսական կողմը հրաժարվել է կատարել պահանջը։






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»