Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:47 29-04-2023

Սպանված քաղաքացու օր. վիճաբանություն է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանների միջև

«Սպանված քաղաքացու օր» խորագրով հիշատակի երթը մեկնարկել է ԱԺ շենքի մոտից։

Զոհված զինծառայողների ծնողներն ու մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ իշխանությունների հռչակած «Քաղաքացու օրը» հիշատակում են որպես «Սպանված քաղաքացու օր»։

Երթից առաջ նրանք լրագրողներին ասել են, որ այսօր ոչ թե ինքնահռչակ տոն է, այլ գործող ռեժիմի բոլոր զոհերի հիշատակի օրը։

Խոսքը 44-օրյա պատերազմի զոհերի, դրանից հետո՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, քովիդի համաճարակի, Ազատի զինվորական կացարանում հրդեհի, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի կողմից հայտնի վթարի ժամանակ զոհերի մասին է։

Նշենք, որ Հյուսիսային պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել «Սպանված քաղաքացի» խորագրով երթին մասնակցող զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։

Վերջիններս փորձել են խոչընդոտել երթի մասնակիցներին, որոնք ցանկացել են կետչուպ լցնել պողոտայում տեղադրված արձանի վրա։

Ծնողները ոստիկաններին ասել են․
«Գնացեք, Նիկոլին կարգի հրավիրեք։ Մեզնից ի՞նչ եք ուզում։ Նույն ձևի գնացեք Տեղ գյուղի սահմանը պաշտպանեք։ Վախեցեք իր զավակի պատիվը պաշտպանելու դուրս եկած ծնողից, վախեցեք մայրերից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով