Արտաքին 3 տարի առաջ - 14:15 29-04-2023

Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում անապահովություն ստեղծելու որևէ փորձ․ Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում անապահովություն ստեղծելու որևէ փորձ։ Ինչպես փոխանցում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Ռայիսին ասել է Իրանի Խուզեստան նահանգի Շադեգան քաղաքի բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ռայիսին շեշտել է, որ անվտանգությունը հասարակության կարիքներից մեկն է և նրա աճի ու զարգացման միջոցը։ «Մենք չենք ընդունում, որ երկրում և տարածաշրջանում անապահով իրավիճակի ստեղծվի, ուստի անվտանգության ուժերը պետք է կոշտ վարվեն բոլորի հետ, ովքեր ցանկանում են վտանգել մարդկանց անվտանգությունը»,- ասել է նա։

Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ Խուզեստանի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ճանաչում է թշնամուն, իսկ նահանգի բնակիչների խորաթափանցությունը պայմանավորված է սուրբ ռեժիմին հավատարմությամբ, և դա միշտ հանգեցնում է թշնամու դավադրության ձախողմանը։ Վերջինս շեշտել է, որ ժողովրդի համախմբվածությունը, միասնությունն ու ամբողջականությունը կարևորելու անհրաժեշտությունը։

«Խուզեստանին բնորոշ է համախմբվածությունն ու միասնությունը բնակչության բոլոր շերտերի միջև, և այսօր այս նահանգում համերաշխություն կա տարբեր էթնիկ խմբերի և բարբառների միջև»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ երկրի թշնամիները փորձում են բամբասանքներ տարածելով երիտասարդության և ժողովրդի մեջ հուսահատություն և հիասթափություն սերմանել։ «Թշնամին դեմ է երկրի ցանկացած առաջընթացի և փորձում է ահաբեկել երիտասարդներին սպառնալիքներով ու պատժամիջոցներով, բայց չգիտի, որ Իրանի մուսուլման ժողովուրդը քաջատեղյակ է թշնամիներին և այդ գայթակղությունները հաղթահարելու ճանապարհին»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան