Ներքին 3 տարի առաջ - 14:06 29-04-2023

Թշնամին սովից չի մեռել, այլ ամրակայվել է, Ասրյանը ի՞նչ երեսով է իր ուսադիրները կրում

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։

Երեկ Ջերմուկում Էդվարդ Ասրյանն հանդիպել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ։ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։ Ասրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր նաև, որ հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ աշխատանք է տարվում։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ լուրջ չի վերաբերվում Ասրյանի արած հայտարարություններին, և իր համար շատ դժվար է Ասրյանի ասածները լուրջ ընկալելը։

«Ինձ համար դժվար է Ասրյանի ասածները լուրջ ընկանել, քանի որ դա այն մարդն է, ով թշնամու սեպտեմբերյան հարձակման ժամանակ հեքիաթներ էր պատմում այն մասին, որ թշնամին իբր շրջափակված է, մատակարարման ուղիները փակված են, հեսա սովից մեռնելու են և այլն։ Թշնամին առաջ եկավ, ամրացավ իր դիրքերում, ոչ մի տեղ չի գնացել, սովից չի մեռել դեռ մի բան էլ ամրաշինական աշխատանքներ արեց, ճանապարհներ կառուցեց, ու հիմա Ասրյանը ի՞նչ երեսով է իր ուսադիրները կրում՝ իմ համար անհասկանալի է։ Այսքան բան, սրանից ավելի այդ մարդկանց ասածները չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց Վրթանեսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով