Ներքին 3 տարի առաջ - 12:38 29-04-2023

Նորագավիթ 1-ին փողոցի օտարման ոչ ենթակա հողերը սեփականության իրավունքով փոխանցվել են մի շարք անձանց

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է 2022 թվականի մայիսի 24-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրությամբ ստացված «Հարավկովկասյան երկաթուղու» օտարման շերտի տեղամասերում ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցով անցնող երկաթգծին հարակից տարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ, իսկ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանում, տեղանքի իրադրության հատակագծի ուսումնասիրությամբ, նախնական տվյալներ են ձեռք բերվել նույն գոտու տարածքում առկա հողամասերը սեփականության իրավունքով մի շարք անձանց օտարելու վերաբերյալ:

Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով Երևան քաղաքի դատախազությունը 2023 թվականի հունվարի 30-ին և 2023 թվականի փետրվարի 14-ին հարցումներ է ուղարկել համապատասխանաբար՝ Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության պետական կոմիտե:

Կոմիտեներից ստացված պատասխանի համաձայն՝
անշարժ գույքերը գտնվում են հասարակական նշանակության կանաչ տարածքների և բուֆերային գոտիներում.

հասարակական նշանակության կանաչ գոտիների տարածքներում ընդգրկված հողերի զգալի մասը սեփականության իրավունքով օտարվել են մի շարք անձանց.

Քաղաքաշինության պետական կոմիտեն հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ չի ստացել:

Հաշվի առնելով, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համատեքստում նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց լիազորությունների չարաշահմամբ ու պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով, մասնավորեցման ոչ ենթակա գույքը՝ ընդհանուր օգտագործման հողերը, սեփականության իրավունքով օտարել են մի շարք քաղաքացիների՝ դատախազը 2023 թվականի մարտի 20-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

2023 թվականի մարտի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ