Ներքին 3 տարի առաջ - 23:28 28-04-2023

Պետությունը ուզում է, բայց դեռ չի կարողանում պարզել հեղուկ գազի թանկացման պատճառը

Հայաստանում հեղուկ գազը թանկացել է՝ հասնելով 180 դրամի։ Սա կրկնակի ավելի է դեռևս մեկ ամիս առաջ մեր երկրում արձանագրված գազի գնից։ Դեռևս նախորդ ամիս հեղուկ գազի գինն սկսվում էր ընդամենն 80 դրամից։ Որոշ ժամանակ անց, սակայն, վարորդները գնի աստիճանական աճ արձանագրեցին։

Օրեր առաջ Oragir.News-ը հետաքրքրվել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, թե որն է նման կարճ ժամկետում հեղուկ գազի նման գնագոյացման պատճառը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից Oragir.News-ին հայտնել էին, որ տեղյակ են խնդրի մասին և ուսումնասիրություն են սկսել։

«Ուսումնասիրություն է անցկացվում, չեմ կարող ասել՝ երբ արդյունքները պարզ կլինեն, հանձնաժողովը միշտ ուշադրության կենտրոնում է պահում այդ ոլորտը, մենք մեր հանձնաժողովի օնլայն մոնիթորինգի բաժնում այդ գները միշտ հրապարակում ենք և արտառոց բան լինելու դեպքում քննարկում ենք այդ հարցը»,- պատասխանել էին ՄՊՀ-ից։

Այսօր էլ ՄՊՀ-ից սրտնեղելով մեր հարցից, թե պարզեցի՞ն պատճառները նման գնագոյացման, պատասխանեցին. «Պատրաստ լինելու դեպքում կհրապարակենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան