Ներքին 3 տարի առաջ - 22:21 28-04-2023

Լիսագորի գյուղապետը մնացել է Գորիսում, Հին Շենինը չգիտի ինչ անել. իրավիճակը անելանելի է

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ։ Նրանք կտրվել են նաև Ստեփանակերտի հետ կապից։ Համայնքների բնակիչները ապրում են պահեստավորված մթերքներով։

Հին Շեն համայնքի ղեկավարից Oragir.News-ը փորձեց հետաքրքրվել իրավիճակի մասին։

Համայնքապետը բարկացած արձագանքեց․ «Մենք վատ վիճակում ենք ու մի հատ էլ լրագրողների հետ խոսենք՝ հաջող, հաջող, հաջող»,-ասաց։

Լիսագորը ևս գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Պարզվեց՝ համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը և ևս 6 բնակիչներ Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի փակվելու հետևանքով մնացել են Գորիսում եւ չեն կարողանում վերադառնալ։ Նասիբյանը անհանգստանում է համայնքի համար և հայտնում, որ գյուղացիները դեռ մեկ ամսվա չափ կարող են ապրել պահեստավորված սննդամթերքով։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Հիշեցնենք նաև, որ Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին, Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են անգամ Ստեփանակերտի հետ կապից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին