Ներքին 3 տարի առաջ - 22:01 28-04-2023

ՆԳՆ փրկարար ծառայությունն Ստեփանավանում անցկացրել է ցուցադրական ուսումնավարժություն

Ստեփանավան քաղաքում ապրիլի 27-ին երկու փուլով տեղի են ունեցան ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Ինչպես տեղեկացրին Փրկարար ծառայությունից, առաջին փուլում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը պարապմունքի մասնակիցների հետ անցկացրել է խորհրդակցություն՝ տալով մի շարք կարգադրություններ և հանձնարարականներ: Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Տնօրենը ներկայացրել է, որ շրջանառության մեջ է դրվել ՓԾ նոր օրենքի նախագիծը:

«Տնօրենը նաև անդրադարձավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային՝ նշելով, որ ուսումնական հաստատությունն այսուհետ կպատրաստի պրոֆեսիոնալ փրկարարներ, որոնք կհամալրեն Փրկարար ծառայության շարքերը։

Երկրորդ փուլը շարունակվեց «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի տարածքում՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքներում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացումով։

Սցենարի համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքները ծավալվեցին 4 տեղամասերում: Հրդեհի բռնկումը նախատեսված էր դժվարամատչելի տարածքներում, որպեսզի խաղարկվեին տեխնիկայի և անձնակազմի մոտեցման, անօդաչու թռչող սարքերով հետախուզման, ուղղաթիռով հրդեհաշիջման հնարավորությունները:

Տարբեր տեղամասերում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվեցին նաև ջրցանների և ձեռքի կրակմարման թակիչների օգնությամբ։ «ԼՈՌԷ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի կամավորները հատուկ պարանների և ԱԹՍ-ի օգնությամբ իրականացրեցին «գետանց»։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված Պաշտպանության նախարարության ավիացիայի ուղղաթիռը հրդեհի օջախի տարածքում երկու անգամ իրականացրեց ջրթափ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժությանը մասնակցել են ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, «ԼՈՌԷ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, ինչպես նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ստեփանավանի անտառտնտեսության աշխատակիցները:

Նշվում է, որ աշխատանքներին ներգրավված է եղել 12 միավոր տեխնիկա, 60 փրկարարական ծառայող, 12 կամավոր, նաև 4 անօդաչու թռչող սարք և Պաշտպանության նախարարության ավիացիայի մեկ ուղղաթիռ:

«Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ անտառային տարածքներում հրդեհների մարման տարրերի և դրանց մարտավարական ձևերի իրականացման ժամանակ, ինչպես նաև ապահովել արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունը:

Վարժանքին տեղում հետևում էին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալները, ՓԾ հիմնական մասնագիտական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Լոռու փոխմարզպետը, Ստեփանավան և Լոռի Բերդ համայնքների ղեկավարները և այլ հյուրեր»,- հայտնում ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ, ամփոփելով արդյունքները, ՓԾ տնօրենն ուսումնավարժության ողջ ընթացքը գնահատել է լավ, հույս հայտնելով, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները, ակտիվ փոխհամագործակցությունը նպատակային կկիրառվեն նաև իրական հրդեհների ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի