Ներքին Միտք 3 տարի առաջ - 16:59 28-04-2023

Չպատժված խոշտանգման հաջորդ զոհը կարող ենք դառնալ յուրաքանչյուրս․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել եմ կալանավորված մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում վերջին օրերին տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա նաև գրել է․

«Փաստաբանի հայտնած տեղեկությունները գնահատում եմ արժանահավատ՝ թե՛ կոնկրետացվածության, թե՛ անուղղակի ապացույցների առկայության (circumstantial evidence) և թե՛ աղբյուրի հավաստիության տեսակետից։

Խոշտանգման արգելքը կրում է բացարձակ բնույթ, և այդ արգելքի ոտնահարումը սկզբունքորեն անհամատեղելի է ժողովրդավարության գաղափարի հետ ինքնին։

Ուստի նման երևույթների մասին արժանահավատ տեղեկությունները պետք է արժանանան պատշաճ ուշադրության՝ կա՛մ հիմնավոր հերքվեն, կա՛մ հաստատվելով պատժվեն, որպեսզի անպատժելիությունը չհանգեցնի այդ անմարդկային երևույթի տարածման։ Որպեսզի «արյան հոտը» իրավապահ մարմիններում չդառնա սովորական։

Չպատժված խոշտանգման հաջորդ զոհը կարող ենք դառնալ յուրաքանչյուրս։ Այդ թվում հենց դու՛»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»