Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:09 28-04-2023

Փաշինյանը ջուր է լցնում թշնամու ջրաղացին, իսկ ռուսը չի կարող ավելի հայանպաստ լինել

Ապրիլի 27-ին գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: Երեկ Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության նախագիծը։

Oragir.News-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ ամենակարևոր փոփոխությունն այն է, որ խորհրդարանական և նախագահական ընտրություններն են տարանջատվել։

«Ֆորսմաժորի դեպքում, երբ անհնար լինի նախագահական ընտրություններ անել, խորհրդարանին իրավունք է վերապահվում խմբակցությունների թեկնածու ներկայացնել և խորհրդարանում նախագահ ընտրել։ Հիմնական շեշտադրումը այդ փոփոխությունների վրա է արվել»,- ասաց Գալստյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցից, ակնկալիքներից՝ Գալստյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունները ավելի շատ մեր թշնամու օգտին են։

«Նիկոլ Փաշինյանը և իր խունտան պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում են հանրությանը, որ իբրև ռուսներն են պատասխանատու միջանցքի համար և միայն Ռուսաստանի Դաշնության տիրույթում է այդ հարցին լուծում տալը, բայց մեր հանրությունը հարց չի տալիս նույն Նիկոլ Փաշինյանին, ասի, որ քո ստորագրությամբ է դա անցել ռուսների տիրույթի տակ և դու գոնե պետք է հարգես քո ստորագրությունը։

Քո ստորագրության արդյունքում է, որ այսօր 120 000 արցախցիների տեղաշարժման իրավունքը խաթարված է, մնացել են շրջափակման մեջ»,- ասաց Գալստյանը։

Գալստյանն ընդգծեց, որ Փաշինյանի բոլոր հայտարարությունները միտված են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելուն։

«Ռուսական կողմը չի կարող ավելի հայանպաստ որոշումներ կայացնի, քան հայը և եթե հայը այսօր հրաժարվում է Արցախից, ընդունում է, որպես Ադրբեջանի մասի, ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս խորհրդարանում հայտարարեց , ապա ռուսական կողմը ինչպես կարող է ասել՝ ոչ, դա Ադրբեջանի մաս չէ»,- ասաց Գալստյանը և հավելեց, որ այս ամենը փողկապակցված է իրար և պետք է հանրությանը ճիշտ ներկայացվի, որ Փաշինյանի մանիպուլյացիաներին չտրվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով