Ներքին 3 տարի առաջ - 21:50 27-04-2023

Փաշինյանի ամեն մի հեռախոսազանգից մենք կորցնում ենք ամեն ինչ, նա պիտի լռի և կործանվի. Հովսեփյան

«Եղած գլխավոր խնդիրն այն է, որ Արցախը շարունակում է արտաքին աշխարհի հետ կապ չունենալ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը՝ բնութագրելով Արցախում առկա խնդիրները։

Հովսեփյանը նշեց, որ առկա խնդիրներից շարունակում են մնալ փակ ճանապարհը, գազը, որ ամիսներ շարունակ չկա։

«Հոսանք շարունակում են նույն պայմաններով տրամադրել, սննդի տեղափոխմանը այնքան են խանգարում և խոչընդոտում, որ մասնավորապես շուտ փչացող սնունդը, մինչև հասնում է մարդկանց, փչացած վիճակում է լինում, և այդպես շարունակ»,- նշեց Հովսեփյանը և հավելեց, որ սրանք սոցիալ-տնտեսական խնդիրներն են, բայց սրանց զուգահեռ կան նաև աշխատատեղերի խնդիրներ։

«Փաստացի խնդիր է նաև այն, որ բերել, անցակետ են տեղադրել, և եթե մարդը ցանկանա դուրս գալ դեպի Հայաստան, պետք է ադրբեջանական անցակետով անցնի։ Դուք էլ տեսաք, թե քանի անգամ ինչ արեցին մարդկանց գլխին, մենակ Շուշիի անցակետի այս արհեստական բնապահպանական շարժման անդամները 29 հոգուն հետ դարձրին, երեխաներին ահաբեկեցին և այլն, և այլն։ Արցախցին չի ուզում ուղղակի այդ բռնապետերի հետ հաղորդակցվել, և հիմա աշխարհը աչքերը փակ ստիպում է։ Հիմա, երբ բոլորը խոսում են ժողովրդավարությունից, ստիպում են, որ կռանան և վախենան թուրքի գնդակից, որ զենքը վրաները պահած երեխաներ են անցկացնում»,- ասաց Հովսեփյանը։

Հետաքրքրվեցինք Հովսեփյանից՝ երեկ Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց ունեցան, ինչ-որ ակնկալիքներ ունի այդ հեռախոսազրույցից, ինչ դրական հետևանք կարող է ունենալ դա։

«Ես Փաշինյանի ամեն մի զրույցից հետո ակնկալում եմ, որ մենք նորից կորցնում ենք ամեն ինչ, ինքը պիտի լռի և կործանվի, ուղղակի ինքը չլինի, ինչպես կործանում է այս երկիրը, իր ամեն մի գործողությունը վտանգ է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Փաստացի ցեղասպանություն է տեղի ունենում իր շատ սիրելի թավշյա բառով, իսկ ինքը խոսում է էթնիկ զտման մասին, ի՞նչ էթնիկ զտման մասին է խոսքը։ Փոխանակ կառավարության նիստը օգտագործի և խոսի Արցախի ինքնորաշման իրավունքի մասին, ինքը տխմարություն է դուրս տալիս ամբողջ նիստի ժամանակ»,- ասաց Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում