Արտաքին 3 տարի առաջ - 20:00 27-04-2023

Թուրքիայի առողջապահության նախարարը Էրդողանի առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մանրամասներ է հայտնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Քոջան ընդգծել է, որ Էրդողանի առողջական վիճակը հետաքրքրում է բոլորին։ Նա հայտնել է, որ առավոտյան է հանդիպել Էրդողանին, և նրա առողջական վիճակը լավ է։

«Մեր հարգարժան նախագահի առողջական վիճակը շատ լավ է։ Օրգանիզմի վրա վարակի ազդեցությունը նվազել է: Ես հանդիպեցի նրան, նա ողջույններ է փոխանցում: Շատ շուտով նա կշարունակի աշխատանքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Նա իր շնորհակալությունն է հայտնել մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր փոխանցել են շուտափույթ առողջանալու իրենց ցանկությունները և աղոթել նրա համար»,- հայտարարել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ապրիլի 25-ին թուրքական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո հաղորդումը նախատեսվածից շուտ էր ավարտվել։ Նախօրեին միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիայի նախագահին սրտի կաթված է ստացել, սակայն Էրդողանի աշխատակազմն ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը։

Այսօր Էրդողանը Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակապի ձևաչափով միասին մասնակցել է Ռուսաստանի աջակցությամբ կառուցված թուրքական առաջին՝ Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկի վառելիքի բեռնման արարողությանը։ Այսպիսով Էրդողանն ապրիլի 25-ից հետո առաջին հայտնվեց հեռուստաէկրաններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով