Արտաքին 3 տարի առաջ - 14:30 27-04-2023

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամնակ։

«Նման հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Կոնկրետ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն, ի պատասխան լրատվամիջոցների խնդրանքի, նշել էր, որ ռուսական կողմի հետ քննարկվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների դեկտեմբերյան հետաձգված հանդիպման հստակ ժամկետներն ու մանրամասները։ Հանդիպումը պետք է կայանար դեռևս 2022 թվականի դեկտեմբերին, սակայն Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել դրան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի