Ներքին 3 տարի առաջ - 23:49 26-04-2023

Ադրբեջանի գործողությունների միակ նպատակը միանաշակ էթնիկ զտում կատարելն է․ ՌԴ-ն պետք է գործի

«Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանտվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքերով՝ Հակարիի կամուրջի ձախ կողմում, որտեղ Ադրբեջանն անցակետ է տեղադրել, գտնվում է հենց ՌԴ-ի ռազմաբազան․ «Այդ ռազմաբազայի դիմաց տեղի է ունենում նման իրադարձություն։ Եվ բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպես է սա տեղի ունենում։ Ադրբեջանն այնքա՞ն է հասել, որ կարողանում է այդպիսի քայլեր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ։ Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»։

Գրիգորյանը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունների միակ նպատակը միանաշակ էթնիկ զտում կատարելն է, ուստի ՌԴ-ն պետք է գործի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով