Ներքին 3 տարի առաջ - 20:49 26-04-2023

Փարաքարի համայնքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել խուլիգանական միջադեպ

Մամուլում տարածված լուրերին համաձայն՝ օրեր առաջ գիշերը Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում միջադեպ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով ևս մեկ անձ իրենց ընկերների հետ միասին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը:

ՀՀ քննչական կոմիտեից խոսնակ Գոռ Աբրահամյանը Oragir.News-ին փոխանցեց, որ դեպքի հետ կապված քրեական վարույթ կա։

«Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով․ խուլիգանությունն է սա։ Նախաքննություն է սկսվել, դեպքի վայրի զննություն է իրականացվել, տեսանկարահանող սարքի հիշողության կրիչներն են վերցվել, մի շարք անձինք հարցաքննվել են, նշանակվել են փորձաքննություններ, այս պահին էլ անհետաձգելի է, քննչական վարույթային գործողությունները շարունակվում են»,- ասաց Աբրահամայանը։

Հարցրինք Աբրահամյանից, թե Դավիթ Մինասյանը ինչ կարգավիճակով է առնչվում գործին, Աբրահամյանն ասաց. «Դեռ կարգավիճակ ունեցող անձինք չկան այդ գործով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան