Ներքին 3 տարի առաջ - 16:55 26-04-2023

Աշխարհը հստակ հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում․ Մանե Թանդիլյան

Արցախը մեր պայքարն է, ուրիշ ոչ մեկի, ու ոչ մեկ մեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքը՝ ինչ թուղթ էլ ստորագրված լինի, ՄԱԿ-ի ինչ որոշումներ էլ լինեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Արցախի մուտքի մոտ ադրբեջական անցակետի տեղադրումը, ակնհայտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է։
Նաև այլևս ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի հատվածում չեն կարողանում ապահովել իրենց իսկ վերահսկողության ներքո գտնվող տարածքի տիրապետումը։ Արդյունքում, Արցախում գտնվող 120.000 մեր հայրենակիցներ գտնվում են էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Արցախը, որպես մեր միասնական հայրենիքի մաս․ կորստի առջև է։

Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում նախաձեռնող խմբի, միգուցե վարչության նիստ, որտեղ քննարկվում է կարևորագույն առաջնահերթության հարց․ հաջորդ նիստը անցկացնել Տեղու՞մ, թե՞ Դիլիջանում․․․
Կայացվեց աննախադեպ որոշում․ հաջորդ նիստն անցկացնել Դիլիջանում։ Հետաքրքիր է՝ ո՞ր հիմնավոր փաստարկները հիմք ծառայեցին այդպիսի որոշման համար։

Այո՛, կարող ենք շարունակել պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտականությունները, պահանջել ՄԱԿ-ից՝ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, պահանջել այլ պետություններից մեզ պաշտպանել։
Բայց Արցախը մեր պայքարն է, ուրիշ ոչ մեկի, ու ոչ մեկ մեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքը՝ ինչ թուղթ էլ ստորագրված լինի, ՄԱԿ-ի ինչ որոշումներ էլ լինեն։

Աշխարհը հստակ հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում, պատրա՞ստ ենք արդյոք ինքներս տեր կանգնել մեր հայրենիքին, ինչպես արել ենք 35 տարի առաջ։ Այլ ճանապարհ չունենք։

Ժամանակն է գիտակցել, որ Արցախի ճակատագիրը որոշողը միայն Հայաստանն ու Արցախն են, հայ ժողովուրդն է։ Հայ ժողովրդի հավաքական կամքն ու ուժն անբեկանելի են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»