Արտաքին 3 տարի առաջ - 15:00 26-04-2023

Էրդողանի ինքնազգացողությունը ուղիղ եթերի ժամանակ վատացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը երեկ երեկոյան ընթացող ուղիղ եթերի ժամանակ վատացել է։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում համատեղ հարցազրույց էր տալիս թուրքական Kanal 7 և Ulke TV հեռուստաընկերություններին։

Հաղորդվում է, որ հարցազրույցը պետք է մեկնարկեր Թուրքիայի ժամանակով 22։00-ին, սակայն այն մեկնարկել է մեկուկես ժամ ուշացումով։

Հարցազրույցի ընթացքում հարցազրուցավարը Էրդողանին հարց է տալիս իր քաղաքական ուժի հաղթանակի պարագայում նոր կառավարության ձևավորման մասին, որից հետո լսվում է «Կոմերցիոն դադար» արտահայտությունը։ Ավելի ուշ հարցազրուցավարը փորձում է ոտքի կանգնել, լսվում է «Օհ, ո՛չ» բացականչությունը։ Այնուհետև հարցազրույցն անմիջապես ընդհատվում է և վերականգնվում է միայն 25 րոպե անց։

Եթեր վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահն անդրադարձել է իր ինքնազգացողության վատացմանը և նշել, որ ակտիվ քարոզարշավի հետևանքով մրսել է։

«Ես ինտենսիվ քարոզարշավ էի անում երեկ ու այսօր, և քարոզարշավի ժամանակ ստամոքսս սաստիկ մրսել է։ Ես նույնիսկ մտածում էի, որ եթե մի որոշ ժամանակով չեղարկենք հաղորդումը, սխալ կհասկանան։ Ասացի, որ արդեն խոստացել ենք և պետք է գնանք։ Երբեմն նման իրավիճակում ենք հայտնվում խիտ գրաֆիկի պատճառով։ Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ու հեռուստադիտողներից»,- հայտարարել է նա։

Նշվում է նաև, որ եթեր վերադառնալուց հետո Էրդողանը խոսել է մոտ 12 րոպե, իսկ հարցազրույցը նախատեսվածից ավելի շուտ է ավարտվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող